Հռոմում անցկացվում է Կարդինալների խորհրդի հերթական նիստը՝ ուղղված ծխի բարեփոխումների քննարկմանը
Հռոմում բացվել է 8 կարդինալից կազմված խորհրդի նիստը, որը հաստատվել է Ֆրանցիսկոս պապի կողմից՝ ծխի բարեփոխումների ծրագիրը քննարկելու համար:
Ինչպես հայտնում է newsru.com կայքը՝ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է Պապական խորհուրդների այսպես կոչված՝ «փոքր նախարարությունների» հարցը: Դիտորդների ենթադրությունների համաձայն՝ բարեփոխումները կարող են հանգեցնել դրանց վերակազմավորմանը, ինչպես նաև՝ խորուրդների միաձուլմանը:
Խորհրդի գումարումից ի վեր, որը կայացել է 2013-ի ապրիլի 13-ին, սա թվով 4-րդ նիստն է: Ինչպես մեկնաբանել է Սուրբ աթոռի մամլո քարտուղար, հոգևորական Ֆեդերիկո Լոմբարդին՝ խոսքը ո՛չ միայն Pastor bonus Սահմանդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին է, այլև՝ Հռոմի ծխի առաքելության մասին նոր փաստաթուղթ ստեղծելու: Կարդինալների խորհուրդը նոր Սահմանադրությունն ինքնուրույն չի մշակի, խորհրդի դերը հետազոտական և խորհրդատվական է:
Կարդինալները կուսումնասիրեն բարեփոխումների մասին ներկայացված առաջարկները և իրենց որոշումները կներկայացնեն Հռոմի պապին:










