Այսօր նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը

12:40 • 28.04.14

Այսօր ամբողջ Իսրայելում կհնչեցվի շչակների ձայնը, սակայն այս անգամ ահազանգելով ոչ թե հրթիռային հարձակման մասին, այլ այդ կերպ ազդարարելով Հոլոքոստի զոհերի հիշատակի ոգեկոչումը, հայտնում է HTB-ն:

 

Իսրայելում ցեղասպանության օրն անվանում են Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի հրեաների աղետի և հերոսության օր:

 

Արարողությունները սկսվել են նախօրեին երեկոյան Երուսաղեմի Յադ վա-Շեմ հուշահամալիրում: Ներկաների թվում նացիստական ագրեսիան վերապրածներ են եղել:

 

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն օրվա խորհրդով հիշել է, որ Բելառուսում, օրինակ, հրեաներին ոչ թե գնդակահարում կամ խեղդում էին գազով, այլ հրկիզում էին:

 

Վարչապետ Բինյամին Նեթանյահուն իր ելույթում խոսել է հակասեմականության մասին, ասել, որ Իրանը չի ճանաչում հրեաների ցեղասպանությունը և ձգտում է վերացնել Իսրայելը:

 

Իսրայելական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հրեաներին այս օրվա կապակցությամբ ցավակցել է նաև Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը՝ ասելով, որ Հոլոքոստը ժամանակակից պատմության ամենամեծ հանցագործությունն էր: