Մահափորձի հետևանքով վիրավորվել է Խարկովի քաղաքապետը

14:13 • 28.04.14

Այսօր՝ երևանյան ժամանակով ժամը մոտ 12:00-ին, Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսի նկատմամբ մահափորձ է իրականացվել, հաղորդում է gazeta.ru-ի թղթակիցն Ուկրաինայից։

 

Խարկովի քաղաքապետը մեջքին հրազենային վնասվածք է ստացել:

 

Հաղորդվում է, որ այժմ նա գտնվում է հիվանդանոցում՝ վիրահատական սեղանին: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։