Հարավկորեական «Սևոլ» նավից արված տեսանյութն ապացուցում է, որ անձնակազմը չի փորձել փրկել ուղևորներին (տեսանյութ)

15:35 • 28.04.14

Հարավկորեական «Սևոլ» նավի խորտակումից անցել է գրեթե 2 շաբաթ։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը 188 է։ Ավելի քան 100 մարդու ճակատագիր անհայտ է։ Ուղևորների մեծ մասը եղել են ավագ դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ, գրում է Вести-ն։

 

Հարավկորեական ԶԼՄ-ները հրապարակել են տեսանյութ, որը կարող է նավի անձնակազմի դեմ վկայություն դառնալ։ Բանն այն է, որ ըստ նախնական տվյալների՝ անձնակազմը բաց է թողել այն պահը, երբ պետք է եղել սկսել տարհանումը։

 

Խոսքը 10-րոպեանոց տեսահոլովակի մասին է, որն արել է փրկարարներից մեկը։ Դրանում երևում է, թե ինչպես են նավի կապիտանը և անձնակազմի որոշ անդամներ լքում խորտակվող նավը։ Ընդ որում՝ կապիտանը համազգեստով չէ, այդ պատճառով էլ հնարավոր չէ նրան տարբերել ուղևորներից։ Երբ անձնակազմի 15 անդամները լքել են նավը, տախտակամածին ուղևորներ չեն եղել։ Նրանց ասվել է մնալ նավախցիկներում։

 

Տեսանյութը հրապարակել է Arirang News ալիքը YouTube կայքում։