Կրամատորսկի օդանավակայանում կրակոցներ են հնչում. ԶԼՄ-ներ
Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքի օդանավակայանում, որը շարունակում է վերահսկել ուկրաինական բանակը, կրակոցներ են լսվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ականատեսների:
Նախօրեին տեղեկություններ էին հայտնվել, որ օդանավակայանի մոտ Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների ուժերի կուտակումներ են նկատելի։
Կրամատորսկի օդանավակայանն օգտագործվում է որպես հենակետ Արևելյան Ուկրաինայի աշխարհազոր բնակչության դեմ պայքարում, հայտնում է աղբյուրը։
Մարտ ամսից Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում, երկրի դաշնայնացման կոչով հանրահավաքներ են անցկացվում: Այժմ ակցիաների թեժ կետերը Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքներն են, որտեղ Կիևն ուժ է կիրառում:










