Լոնդոնը կործանիչներ է ուղարկում Բալթյան երկրների օդային տարածքում պարեկություն անելու համար
Մեծ Բրիտանիան չորս «Թայֆուն» կործանիչ է ուղարկում Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածքները հսկելու համար, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Բրիտանական ինքնաթիռները ՆԱՏՕ-ի այդ առաքելությունը կիրականացնեն Լեհաստանի ռազմաօդային ուժերի վեց կործանիչների հետ:
«Հուսով եմ՝ դա կհանգստացնի արևելքում ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին»,- ավելի վաղ ասել էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը։
2012 թվականի փետրվարին ՆԱՏՕ-ի Խորհուրդը մինչև 2018 թվականը երկարաձգել է դաշինքի ռազմական ինքնաթիռներով Բալթյան երկրների օդային տարածքում պարեկության ժամկետը: Գործողությանը ռոտացիոն սկզբունքով մասնակցում են ՆԱՏՕ-ի տարբեր պետությունների կործանիչներ, որոնց սպասարկում է ցամաքային ծառայությունների 50-ից ավելի աշխատակից։










