Ավստրալիան հայտարարել է մալայզիական Boeing-ի որոնման նոր փուլի մասին

09:24 • 28.04.14

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հայտարարել է, որ եկել է ժամանակը մալայզիական  Boeing 777-200-ի որոնման նոր փուլ սկսելու համար, հայտնում է Reuters-ը:

 

«Շատ քիչ հավանական է, որ որոնման ներկայիս գոտում օդանավի բեկորները հայտնաբերվեն: Որոնման նոր փուլի ժամանակ կներառվի օվկիանոսի շատ ավելի մեծ հատված», - ասել է Էբոթը։

 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ կորած Boeing-ի «սև արկղերը» կփնտրեն Bluefin-21 ստորջրյա սարքավորման համար ռեկորդային նշագծում, որը կարող է ընկղմվել մինչև 4,5 կմ խորություն:

 

Մալայզիական Boeing 777-200-ը, որն իրականացնում էր Կուալա Լումպուր - Պեկին MH370 չվերթը, մարտի 8-ին կորել է։ Դրանում եղել է 239 մարդ։