Պակիստանյան մզկիթում պայթյունների հետևանքով 4 երեխա է զոհվել. կա 16 վիրավոր

14:59 • 28.04.14

Անհայտ անձինք ներխուժել են Պակիստանի Կարաչի քաղաքի արևմուտքում գտնվող մզկիթը և մի քանի նռնակ պայթեցրել այն պահին, երբ հոգևոր դպրոցի աշակերտները Ղուրան ընթերցելիս են եղել։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, զոհվել է 4, վիրավորվել՝ 16 երեխա։
 

Հաղորդվում է, որ վիրավոր երեխաներից առնվազն 4-ի վիճակը ծանր է։