Կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչները բողոքի ակցիա կացնկացնեն՝ ընդդեմ կուտակային պահումների
Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի ներդրմանը դեմ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը տարածել է կրթության և գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հայտարարությունն այն մասին, որը նրանք պատրաստվում են ապրիլի 29-ին բողոքի ակցիա անցկացնել՝ ընդդեմ կուտակային պահումների։
Հայտարարությունում ասվում է.
«Հարգելի կրթության և գիտության ոլորտի աշխատակիցներ և նրանց սատարողներ,
Ապրիլի 29-ին՝ երեքշաբթի՝ ժամը 16:00-ին, շտապ հավաքվում ենք ՀՀ ԿԳՆ-ն մոտ՝ Նալբանդյան փողոցի կողմից՝ Վերնիսաժի այգի, Կառավարական տուն 3:
Մենք պետք է պահանջենք ՀՀ ԿԳՆ նախարարից ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի որոշմանը՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել:
Բազմիցս խոսվել է այս ոլորտի անմխիթար ու անարդար լինելու մասին և մենք թույլ չենք տա, որ այս ամենին ավելանան նաև կուտակային վճարները։
Այսպիսով՝ ապրիլի 29-ին՝ երեքշաբթի օրը՝ ժամը 16:00-ին, հավաքվում ենք ՀՀ ԿԳՆ-ի մոտ՝ Նալբանդյան փողոցի կողմից՝ Վերնիսաժի այգի, Կառավարական տուն 3»։










