Ամերիկուհին զոհվել է Facebook-ում երջանիկ «սելֆի» տեղադրելիս
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում ամերիկուհին զոհվել է, երբ մեքենա վարելիս «սելֆի»՝ ինքնանկար է արել և իր երջանիկ լինելու մասին գրառում կատարել Facebook-ում, հայտնում է The Independent-ը։
Առավոտյան 8.33-ին FB-ում հայտնվել է 32-ամյա Քորթնի Սենֆորդի գրառումը, որ ուրախ երգ է լսում, և դա իրեն այնքան երջանիկ է դարձնում: 8.34-ին ոստիկանություն են կանչել՝ ավտովթարի կապակցությամբ:
Սենֆորդը լուսանկար անելիս բախվել է աղբատարին, նրա մեքենան հրկիզվել է:
Նա աշխատանքի գնալիս է եղել, ոստիկաններն ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած լինելու ապացույցներ չեն հայտնաբերել:
Աղբատարի վարորդը չի տուժել։












