Սլավյանսկում մոտ 40 մարդ գերի է պահվում. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Սլավյանսկում ինքնապաշտպանության ակտիվիստները ուժով պահում են մոտ 40 մարդու, գրում է gazeta.ru-ն:
«Այսօրվա դրությամբ, մեր տվյալներով, Սլավյանսկում գերի է պահվում մոտ 40 մարդ»,- ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Մարինա Օստապենկոն:
Ապրիլի 25-ին երկրի դաշնայնացման աջակիցները պատանդ են վերցրել ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին, ինչպես նաև ուկրաինացի սպաների: Նախօրեին ազատ է արձակվել Շվեդիայի ռազմական դիտորդներից մեկը: Նրան ազատ արձակելու որոշումը կապված է եղել նրանով, որ նա տառապում է դիաբետով։










