Թեհրանում փոթորկից երկու մարդ է զոհվել

10:52 • 28.04.14

Իրանի մայրաքաղաքում երկու մարդ է զոհվել փոթորկի հետևանքով, հայտնում է Mehr լրատվականը:

 

Փոթորիկը գրանցվել է քաղաքի տարբեր մասերում, զոհերից մեկը 40-ամյա տղամարդ է, մյուսը՝ կին:

 

Ուժեղ քամին պոկել է շենքերի ճակատային մասը, ինչի հետևանքով էլ մարդիկ մեծ բարձրությունից ընկած քարերի տակ են հայտնվել:

 

Փոթորկի հետևանքով 2 երեխա է տուժել։ Նրանք տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։