Ուկրաինայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ՄԱԿ-ի ներկայացուցիչ

23:29 • 28.04.14

ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկը երկուշաբթի մտահոգություն է հայտնել, որ Ուրկրաինայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:


РИА Новости-ի փոխանցմամբ՝ ուկրաինական ճգնաժամը նոր թափ է հավաքում: Վրդովեցուցիչ միջադեպերին գումարվել են ևս երկուսը՝ Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսի դեմ մահափորձը և Ուկրաինայի նախագահական ընտրությունների թեկնածու Միխայիլ Դոբկինի ինքնաթիռի շրջափակումը, ում անհայտ զինված անձինք արգելել են մուտք գործել Խերսոն՝ ընտրողների հետ հանդիպմանը:


«Շատ բարձր գին է վճարվում, և մենք խիստ մտահոգված ենք տիրող իրավիճակի պատճառով, որը գնալով դուրս է գալիս վերհսկողությունից», - հայտարարել է Դուժարիկը:


Վերջինիս խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խիստ անհանգստացած է Ուկրաինայում «անկայունության և վախի իրավիճակի խորացմամբ»: