ԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում տորնադոյի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով USA Today-ին: Ամենաշատը տորնադոյից տուժել են Վիլոնիա և Մեյֆլաուեր քաղաքները։
Հաղորդվում է, որ տորնադոյի հետևանքով բազմաթիվ տներ ավերվել են, տասը հազարից ավելի մարդ մնացել է առանց լույսի: Տորնադոյի հասցրած վնասի ծավալը հստակեցվում է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկյան Օկլահոմա նահանգի հյուսիս-արևելքում տորնադոյի հետևանքով երկու մարդ է մահացել։










