Յացենյուկը խնդրել է Հռոմի պապին աղոթել Ուկրաինայի համար
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն Իտալիա այցի շրջանակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումից հետո լրագրողներին պատմել է, որ դիմել է պոնտիֆիկոսին մի խնդրանքով՝ «աղոթել Ուկրաինայի համար և անել ամեն ինչ, որպեսզի Եվրոպայում խաղաղություն և կայունություն լինի», հայտնում է Նախարարների կաբինետի քարտուղարությունը, փոխանցում է newsru.com-ը։
«Այն, որ Ֆրանցիսկոս պապն իր աղոթքներում և ուղերձներում աղոթում է Ուկրաինայի համար, հիշատակում է Ուկրաինայի մասին և աջակցում է նրան, ուկրաինացի ժողովրդի հետ մեծ համերաշխության նշան է»,- ընդգծել է Յացենյուկը։
Վարչապետին ընդունել է նաև Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պյետրո Պարոլինին։ Յացենյուկն այցելել է Հռոմի Սուրբ Սոֆիա տաճար, որտեղ հանդիպել է ուկրաինական համայնքի հետ։










