Չինաստանում վարորդը դիտավորյալ 19 մարդու է վրաերթի ենթարկել, կան զոհեր
Չինաստանի արևելյան Ֆուցզյան նահանգում վարորդը դիտավորյալ 19 հետիոտնի ու հեծանվորդի է վրաերթի ենթարկել, ինչի հետևանքով 6 հոգի զոհվել է, 13-ը վնասվածքներ ստացել, հայտնում է Взгляд-ը: Զոհերի թվում երեք երեխա կա։
Ողբերգությունը տեղի է ունեցել Ցինկոու քաղաքում: Լին ազգանունով հանցագործի նման պահվածքի պատճառը նրա անհավասարակշիռ հուզական վիճակն է եղել ընտանեկան խնդիրների հետևանքով:
Վարորդն իր ընթացքը սկսել է դատարանի շենքից, որտեղ լսվել է իր ու կնոջ ապահարզանի գործը: Մեծ արագություն հավաքելով՝ Լինը պարբերաբար դուրս է եկել մայթ և հարվածել անցորդներին: Այդ կերպ նա կարողացել է մոտ 2 կմ անցնել: Դրանից հետո մեքենան խափանվել է:
Լինին հաջողվել է ձերբակալել միայն հրշեջների միջամտությամբ, նախ նրանք ստիպված են եղել չեզոքացնել նրա մեքենայի հրկիզվող նյութերը, որոնք նա սպառնում էր կիրառել։










