Ես աշխատանքի այլ առաջարկ չեմ ստացել, իմ աշխատանքից որևէ դժգոհություն չկա. Արամայիս Գրիգորյան

18:05 • 29.04.14

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ում ազատման հարցը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում, աշխատանքի որևէ այլ առաջարկ չի ստացել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Արամայիս Գրիգորյանը։

«Բացարձակ, ես ոչ մի այլ աշխատանքի առաջարկ չեմ ստացել»,-ասաց նա և ի պատասխան հարցի, թե այդ դեպքում, գուցե դժգոհությո՞ւն է եղել իր աշխատանքից պատասխանեց. «Բացարձակ, նման բան չի եղել, իմ աշխատանքից բոլորն էլ գոհ են եղել»։

Իսկ թե ինչո՞ւ է առաջինը մարզպետներից, ով կադրային փոփոխությունների է ենթարկվում, մարզպետն առաջարկեց այդ հարցը չուղղել իրեն, քանի որ դրա հասցեատերը չէ:

Ի ամփոփում՝ նա ասաց. «Գիտեք ինչ կա, ես չգիտեմ՝ ինձ ինչ են առաջարկելու, ինչ չեն առաջարկելու, երբ որ կառաջարկեն, Ձեր հարցերը կտաք, կպատասխանեմ»: