Ռուսամետ ակտիվիստները գրավել են Լուգանսկի շրջանային վարչական շենքը (ուղիղ)
Ռուսամետ ակտիվիստները գրավել են Ուկրաինայի Լուգանսկ շրջանի վարչական շենքը։ Գործողությանը մասնակցել է մոտ 1.000 ցուցարար, գրում է lenta.ru-ն:
Հաղորդվում է, որ շրջանային պետական վարչական շենքի դիմացի հրապարակում հավաքվել է մի քանի հազար մարդ, որոնց մեծ մասը զինված է փայտերով և այլ պարագաներով:
Ակտիվիստների մի մասը կոտրել է պատուհաններն ու դռները, ինչից հետո մտել է ներս, ընդ որում՝ աշխատակիցներ չեն եղել աշխատասենյակներում, նրանց ավելի վաղ տուն են թողել: Շենքի վրա դաշնայնացման աջակիցները ռուսական դրոշ են տեղադրել:
Հավաքվածները Լուգանսկի շրջանի նահանգապետին պատասխանի են կանչում, ինչպես նաև պահանջում են շրջանի կարգավիճակի մասին հանրաքվեի անցկացում։










