ԱՄՆ-ում մահապատժի դատապարտվածների 4 տոկոսից ավելին անմեղ է. զեկույց
ԱՄՆ-ի Փենսիլվանիա, Միչիգան նահանգներից և այլ հատվածներից հետազոտողներն ուսումնասիրել են ԱՄՆ-ում մահապատիժների վիճակագրությունը և եկել եզրակացության, որ ԱՄՆ-ում մոտ 3 հազար դատապարտյալ, որոնք սպասում են մահապատժի, անմեղ են, գրում է Russia Today-ը:
Հետազոտողները մտադիր էին ապացուցել, որ ամերիկյան դատարանի որոշումներում սխալների տոկոսն ավելի բարձր է, քան ընդունված է կարծել: Գիտնականներն ապշել են՝ իմանալով, թե քանի անմեղ մարդ է ամեն տարի սեփական կյանքով հատուցում այդպիսի սխալների համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences of the United States ամսագրում:
Պարզվել է, որ ԱՄՆ-ի բոլոր դատապարտյալների մոտ 4 տոկոսը կյանքից կզրկվի անօրինական կերպով: Ընդ որում՝ պաշտոնական տվյալները խոսում են միայն 1,6 տոկոսի մասին: Դա այն դատապարտյալների թիվն է, ովքեր արդարացվել են վերջին 30 տարիներին:
«Այդ հետազոտությունը ցույց է տվել անհանգստացնող արդյունքներ: ԱՄՆ-ում մեծ թվով մարդիկ են դատապարտվել մահապատժի, և չնայած մեր բոլոր ջանքերին՝ նրանց մեծ մասն անօրինական կերպով է մահապատժի ենթարկվել»,- պատմել է Միչիգանի համալսարանի իրավաբանական ինստիտուտի պրոֆեսոր Սամյուել Գրոսը։










