Իշխանուհի Դիանայի վերջին նամակն աճուրդում վաճառվել է ավելի քան 4.000 դոլարով

09:22 • 29.04.14

Մեծ Բրիտանիայի հանգուցյալ իշխանուհի Դիանայի վերջին պաշտոնական նամակը Fellows աճուրդում վաճառվել է 2, 4 հազար ֆունտով (ավելի քան 4 հազար դոլարով), հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Դիանան նամակը գրել էր իր մահից 3 շաբաթ առաջ Քենսինգթոնի պալատի բլանկին, այն 1997-ի օգոստոսի 11-ին ուղարկվել էր Դիլիս Չիթամին՝ հումանիտար կազմակերպության ղեկավարի։

 

Նամակում Դիանան պատմում է Բոսնիայում իր եռօրյա առաքելության մասին, որտեղ գտնվել է ականների վնասազերծման աշխատանքների արշավի շրջանակներում։ Աճուրդի գնահատմամբ՝ նամակը կարևոր է նորագույն պատմության կտրվածքով:

 

1982 - 1996 թթ Բրիտանիայի գահաժառանգի կինը եղած լեդի Դիանան զոհվել էր ավտովթարի հետևանքով 1997-ի օգոստոսին։