Իրավիճակը Դոնեցկում սրվում է, անջատողականներն առավել ագրեսիվ են դառնում. շրջանային վարչակազմ

20:35 • 29.04.14

Իրավիճակը Ուկրաինայի Դոնեցկ շրջանում սրվում է, իսկ անջատողականների գործողություններն առավել ագրեսիվ են դառնում մայիսի 11-ի այսպես կոչված՝ հարաքվեից առաջ: Ինչպես հաղորդում է УНИАН-ը՝ Новости Донбасса գործակալությանը հղումով, այս մասին հայտարարել են Դոնեցկի շրջանային պետական վարչակազմի մամլո ծառայությունից:


«Մայիսյան տոներին և այսպես կոչված՝ հանրաքվեի անցկացմանն (մայիսի 11) ընդառաջ անջատողականների գործողություններն առավել ագրեսիվ և թշնամական են դառնում: Անպատիժ մնալով՝ նրանք խստացրել են իրենց պահանջները և անցկացվող ակցիաները», - ասվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ:


Մասնավորապես՝ ուժեղացել է անջատողականների ճնշումը քաղաքների ղեկավարների նկատմամբ, ինչի նպատակն է նրանց միջոցով հանրաքվեի անցկացման հաստատումը: