Եթե ցեղասպանություն եղած լիներ, Թուրքիայում այժմ հայեր չէին լինի. Էրդողան

13:49 • 29.04.14

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերքել է Հայոց ցեղասպանությունը։

 

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Էրդողանը պատասխանել է. «Հնարավոր չէ, քանի որ եթե Ցեղասպանություն եղած լիներ, Թուրքիայում բնակվող հայերը չէին լինի։ Բայց Թուրքիայում հայեր կան»։

 

Հիշեցնենք, որ Էրդողանն ապրիլի 24-ի նախօրեին հայտարարությամբ էր հանդես եկել, որով ցավակցել էր 1915թ.-ի ընթացքում Անատոլիայի տարածքում սպանված հայերի ժառանգներին և զոհերի հոգիներին հանգստություն էր մաղթել։