ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 15 քաղաքացու նկատմամբ

11:57 • 29.04.14

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 15 քաղաքացու նկատմամբ։ Այդ մասին հաղորդվում է ԵՄ-ի կայքում, գրում է gazeta.ru-ն։

 

15 անձանց ցանկում են հայտնվել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, Ղրիմում նախագահի մշտական ներկայացուցիչ Օլեգ Բելավենցևը, Ղրիմի հարցերով նախարար Օլեգ Սավելևը, Սևաստոպոլի նահանգապետի պաշտոնակատար Սերգեյ Մենյայլոն, Ղրիմի Հանրապետությունից Դաշնային խորհրդի անդամ Օլգա Կովատիդին, Պետդումայի փոխխոսնակ Լյուդմիլա Շվեցովան, Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը և Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Իգոր Սերգունը։