Ջորջիայում FedEx-ի գրասենյակում կրակոցների հետևանքով 6 մարդ է վիրավորվել

17:46 • 29.04.14

Ամերիկյան Ջորջիա նահանգի օդանավակայանում գտնվող FedEx ընկերության գրասենյակում կրակոցների հետևանքով վիրավորվել է առնվազն վեց մարդ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով New York Post-ին, որն էլ վկայակոչում է ընկերության ներկայացուցչին:

 

«Մեր գլխավոր նպատակն է ապահովել մեր աշխատակիցների անվտանգությունը»,- պարզաբանել են FedEx-ում:

 

Գրասենյակում հնչած կրակոցների կասկածյալն ինքնասպան է եղել, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը: «Կրակողը, հնարավոր է, ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել»,- ընդգծել է աղբյուրը։
Նշվում է, որ վիրավորները հոսպիտալացվել են, նրանցից մեկին անհրաժեշտ է եղել շտապ վիրահատություն։