Տարագիր հայազգի բնապահպանը 175.000 դոլար մրցանակի է արժանացել

10:06 • 29.04.14

Ռուսաստանցի հայտնի բնապահպան, ակտիվիստ Սերգեյ Գազարյանը երկուշաբթի 175.000 դոլար մրցանակի է արժանացել, հայտնում է The Guardian-ը՝ տեղեկացնելով, որ դա՝ Գոլդմանի մրցանակը, համարվում է «բնապահպանների Օսկարը»:

 

Ռուսաստանում դատական հետապնդումների թիրախ դարձած Գազարյանին աղբյուրը ներկայացնում է որպես «աքսորյալ»։

 

Ռուսաստանում Գազարյանը բացահայտել էր մի շարք բնապահպանական խախտումներ, հանդես եկել քննադատությամբ, ինչից հետո ենթարկվելով հետապնդումների՝ ստիպված էր եղել ապաստան խնդրել Եվրոպայում. Էստոնիայում քաղաքական ապաստան ստանալուց հետո նա այժմ Գերմանիայում է:

 

Նա The Guardian-ին կարծիք է հայտնել, որ այսօր էլ Ռուսաստանում բողոքն անհնարին է։