Սաուդյան Արաբիայում կարմիր լույսի տակ ճանապարհն անցնելը «հարամ» է ճանաչվել

16:24 • 29.04.14

Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթի Աբդուլազիզ ալ Շեյխը նոր ֆեթվա է արձակել, որի համաձայն՝ կարմիր լույսի տակ ճանապարհն անցնող վարորդները հարամ են գործում, հայտնում է Al Arabiya-ն։

 

Մուֆթին, ով Սաուդյան Արաբիայում հոգևոր իշխանության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչն է, ասել է, որ ճանապարհային կանոնների նման խախտումը «մեծ մեղք է»։ Նա ընդգծել է, որ հարկավոր է զգուշություն պահպանել ճանապարհներին, քանի որ 1 մարդու անարդարացիորեն սպանելը հավասարազոր է ողջ մարդկությանը սպանելուն։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Սաուդյան Արաբիայում գրանցվել է աշխարհում ՃՏՊ-ների ամենաբարձր մակարդակներից մեկը. ամեն օր այնտեղ տեղի է ունենում միջինը 17 դժբախտ դեպք։