Իսրայելը պատժամիջոցներ է սահմանել Պաղեստինի նկատմամբ

10:39 • 29.04.14

Իսրայելցի անանուն պաշտոնյան հայտնել է, որ երկրի իշխանությունները տնտեսական «պատժիչ քայլեր» են սկսել Պաղեստինի դեմ, տեղեկացնում է The Times of Israel-ը:

 

Դա տեղի է ունեցել պաղեստինյան «Համաս» և «Ֆաթհ» շարժումների միջև հաշտության պակտի ստորագրման ֆոնին։

 

Պաղեստինցի անանուն պաշտոնյան հաստատել է, որ շաբաթ-կիրակի օրերին Թել Ավիվը ծանուցել է Ռամալահին, որ Պաղեստինի հարկային ֆոնդերն օգտագործվելու են՝ Իսրայելին Պաղեստինի պարտքերը մարելու համար: Պաղեստինը 1 մլրդ շեկելի՝ 285 մլն ԱՄՆ դոլարի պարտք ունի Իսրայելի էլեկտրաընկերությանը։

 

Իսրայելը հնարավոր է նաև սահմանափակի պաղեստինցի պաշտոնյաների տեղաշարժը։

Կիրակի օրն Իսրայելի վարչապետն ասել էր, որ Պաղեստինի հետ խաղաղության այլընտրանքային ուղիներ է փնտրելու և չի բանակցի «Համասի» կողմից սատարվող պաղեստինյան իշխանություններին։