Իսպանիայում նոր օրենքը կստիպի երեխաներին՝ հարգել իրենց ծնողներին

00:03 • 29.04.14

Իսպանիայի խորհրդարանը հավանություն է տվել մի օրինագծի, որը մանրամասն նկարագրում է երեխաների իրավունքներն ու պարտականությունները: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով BBC News-ին:

Նոր օրենքի համաձայն՝ ծնողը կարող է իր երեխային ստիպել օգնել տնային գործերում, ինչպես նաև՝ երեխաները մինչև 18 տարին լրանալը պարտավոր են մասնակցել ընտանեկան կյանքի բոլոր բաղադրիչներին, մասնավորապես՝ անկախ իրենց տարիքից և սեռից՝ երեխաները պետք է պատասխանատվություն կրեն տան և տնտեսության համար:

 

Բացի այդ, օրենքի համաձայն՝ երեխաները պետք է հարգեն իրենց ծնողներին և ուսուցիչներին, ինչպես նաև՝ դրական վերաբերեն ուսուցմանը: 

Ավելի վաղ Իսպանիայի օրենսդրություն մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել,համաձայն որոնց՝ ամուսնացած տղամարդիկ տնտեսության մեջ իրենց կանանց չօժանդակելու դեպքում իրավական պատժամիջոցների կենթարկվեն:

 

2005 թ.-ին փոփոխության ենթարկված ամուսնական պայմանագրով նախատեսվում է, որ իսպանացի տղամարդիկ պարտավոր են մասնակցել կենցաղային պարտականությունների բաշխմանը, այդ թվում՝ երեխաների և ծեր հարազատների խնամքին: