Դանակահարություն Երևանում. կասկածյալը բերման է ենթարկվել
Հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ապրիլի 28-ին, ժամը 03.00-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հետին պատի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Արտակ Ա.-ն և «կրծքավանդակի աջ կեսի 1-ին մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ` 1980 թ. ծնված Նաիրի Մ.-ն, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Մ. Ավետիսյան փողոցում գտնվող դպրոցի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձանց կողմից իրենց դանակով հարվածելու հետևանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ըստ բժշկի տեղեկանքի` Արտակ Ա.-ն և Նաիրի Մ.-ն ի վիճակի չեն եղել հաղորդում տալու: Նշանակվել է ԴԲՓ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտակ Ա.-ին և Նաիրի Մ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 1978 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը նույն օրը, ժամը 01.00-ին, իր տնից բերման է ենթարկվել բաժին: Կարեն Մ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:










