Հարավկորեական «Սևոլ» նավի զոհերի թիվը հասել է 193-ի. երկրի նախագահը ներողություն է խնդրել ժողովրդից
Հարավկորեական «Սևոլ» նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 193-ի, ևս 109 մարդու ճակատագիր անհայտ է մնում, հայտնում է Газета-ն՝ հղում անելով CNN-ին։
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն ներողություն է խնդրել նավի խորտակումից հետո իշխանությունների գործողությունների համար։ Նրա խոսքով՝ կառավարությունը չի կարողացել կանխել ողբերգությունը և կազմակերպել փրկարարական գործողությունների արդյունավետ աշխատանք։
«Ես չգիտեմ՝ ինչպես ներողություն խնդրել ողբերգությունը կանխելու անկարողության համար։ Ես ներողություն եմ խնդրում ժողովրդից, և ցավում եմ, որ այդքան թանկարժեք կյանքեր են խորտակվել»,- ասել է նախագահը։
Հիշեցնենք, որ Հրվ. Կորեայի վարչապետ Չոն Հոն Վոնը հրաժարական էր տվել նավի խորտակման պատճառով։










