Զինված անձինք գրոհում են Լիբիայի խորհրդարանը
Լիբիայում զինված անձինք, ովքեր վարչապետի ընտրություններում տանուլ տված թեկնածուներից մեկի հավատարիմներն են, գրոհում են տեղի խորհրդարանի շենքը:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ Reuters-ին հղումով, այսկերպ զինված անձինք փորձում են խանգարել կառավարության նոր ղեկավարի թեկնածուների քվեարկությունը: Ականատեսների խոսքով՝ օրենսդիրները դուրս են գալիս շենքից: Կան վիրավորներ:
Լիբիայում ապրիլի 24-ին պաշտոնապես սկսվել է խորհրդարանական ընտրությունների ընտրողների գրանցումը: Սա նոր քայլ է՝ ուղղված համազգային քվեարկության անցկացմանը, որը պետք է տեղի ունենա այս տարի:










