Մեքսիկայում կամրջի փլուզման հետևանքով տուժել է առնվազն 50 մարդ

08:40 • 29.04.14

Մեքսիկական Սակատեկաս նահանգի Խերես քաղաքում հետիոտնի համար նախատեսված կամրջի փլուզման հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 50 մարդ։ Ինչպես հայտնում Է РИА-Новости-ն, վկայակոչելով նահանգային իշխանություններին, միջադեպի հետևանքով զոհեր չեն գրանցվել։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ տուժածների մեծ մասը վերջույթների կոտրվածքներ է ստացել։ Սակատեկասի նահանգապետ Միգել Ալոնսո Ռեյեսն այցելել է հոսպիտալացվածներին։

 

Նշվում է, որ ավանդական գարնանային տոնավաճառի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառները դեռևս անհայտ են։ Ըստ վարկածներից մեկի, կամուրջը չի դիմացել չափից ավելի ծանրաբեռնվածությանը։