ՆԱՏՕ-ն ապացույցներ չունի, որ ռուսական զորքերը ետ են կանչվել Ուկրաինայի սահմանից

20:13 • 29.04.14

ՆԱՏՕ-ն չի կարող հաստատել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունն այն մասին, որ ռուսական կողմը  ետ է կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն՝ Wall Street Journal-ին հղումով, որն էլ վկայակոչում է անանուն աղբյուրին դաշինքում:


«Մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին՝ հետևել ժնևյան պայմանավորվածություններին և ետ կանչել զորքերը ուկրաինական սահմանի մոտակայքից՝ ելնելով դիվանագիտության և երկխոսության շահերից», - ընդգծել է վերջինս:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերգեյ Շոյգուն Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի հետ զրույցում հայտարարել էր, որ ռուսական զորքերը ետ են կանչվել ուկրաինայի հետ սահմանից: