Բարաք Օբամայի վարկանիշը նվազել է՝ 46 տոկոսից հասնելով 41 տոկոսի
Washington Post-ի և ABC News-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիները չեն հավանում իրենց նախագահի վարած քաղաքականությունը տնտեսության և առողջապահության ոլորտներում, ինչպես նաև՝ Ուկրաինայում տիրող ճգնաժամի հետ կապված նրա գործողությունները:
Ինչպես գրում է РИА Новости-ն՝ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում նվազել է՝ 46 տոկոսից հասնելով 41 տոկոսի, որը նրա նախագահության ընթացքում ամենացածր ցուցանիշն է:
Հարցված ամերիկացիների միայն 42 տոկոսն է հավանում Օբամայի տնտեսական քաղաքականությունը և միայն 34 տոկոսն է համաձայն նրա միջամտությանը ուկրաինական ճգնաժամին: ԱՄՆ քաղաքացիների շրջանում լուրջ դժգոհության առիթ են դարձել նաև Օբամայի բարեփոխումները առողջապահության ոլորտում, որը հայտնի է ObamaCare տերմինով:










