Ալյասկայի նախկին նահանգապետն Օբամային մեղադրել է ահաբեկիչներից վախենալու համար
ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի նախկին նահանգապետ Սառա Փեյլինը The Independent պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ «Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը շատ է գլուխ դնում թշնամու հետ և վախենում է ահաբեկիչներին անհարմար դրության մեջ դնելուց, մինչդեռ նրանցից ոմանք ջիհադ են նախապատրաստում»։
«Եթե ես լինեի իշխանության գլխին, ապա ահաբեկիչները կիմանային, որ նրանց վերջը վատ է լինելու»,- Փեյլինի խոսքերը մեջբերում է Взгляд-ը։
Աղբյուրը նշում է, որ քաղաքական գործիչը հայտնի է իր կտրուկ հայտարարություններով, որոնք պարբերաբար շոկի մեջ են գցում ամերիկացիներին։ Նրա քննադատության թիրախում ամենից շատ հայտնվում է նախագահ Օբաման։ Բացի այդ, նա հայտնի է իր աշխարհագրական վատ գիտելիքներով։ Ավելի վաղ նա հայտնվել է բավական տհաճ իրավիճակներում՝ Չեչնիան շփոթելով Չեխիայի, իսկ Հարավային Կորեան՝ Հյուսիսայինի հետ։










