Ավստրալիայում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել այրվող շարժիչի պատճառով
Ավստրալական Cobham Aviation ավիաընկերության British Aerospace 146 ինքնաթիռը, որում գտնվել է 93 ուղևոր, արտակարգ վայրէջք է կատարել Պերտ քաղաքի օդանավակայանում։
Ինչպես հայտնում է РИА-Новости-ն, չնախատեսված վայրէջքի պատճառը եղել է ինքնաթիռի շարժիչներից մեկի բռնկումը։
Նշվում է, որ British Aerospace 146-ն ուղևորվում էր Պերտից Բարոու կղզի, սակայն թռիչքից կարճ ժամանակ անց հայտնաբերվել է, որ դրա շարժիչներից մեկն այրվում է։
«Ինքնաթիռը վերադարձել է Պերտ»,- հայտնել է ավիածառայության աշխատակիցը՝ տեղեկացնելով, որ ուղևորներից ու սպասարկող անձնակազմից որևէ մեկը չի տուժել։










