Ուկրաինայի ԿԸՀ-ն պատրաստ է հունիսի 15-ին շրջանների իրավունքների ընդլայնման հարցով հանրաքվե անցկացնել
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է շրջանների իրավունքների ընդլայնման հարցով համաուկրաինական հանրաքվե անցկացնել հունիսի 15-ին, եթե Գերագույն ռադան համապատասխան որոշում ընդունի: Այդ մասին հայտարարել է ԿԸՀ-ի փոխնախագահ Անդրեյ Մագերան, գրում է ИТАР-ТАСС-ը:
«Եթե ռադան նման որոշում ընդունի, ապա այդ որոշումը, իհարկե, կիրականացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից»,- ասել է նա:
Մագերան նաև նշել է, որ հանրաքվեի անցկացումը մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրությունների հետ մեկտեղ քիչ հավանական է, այն կարող է կայանալ միայն հունիսի 15-ին: Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն հանրաքվե անցկացնել կկարողանա համաուկրաինական հանրաքվեի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրողների պետական ռեեստրի մասին օրենքների հիման վրա:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հանրաքվեի անցկացման մասին անհրաժեշտ կլինի հավելյալ ֆինանսավորում։










