Պուտինն առաջարկել է McDonald's-ի փոխարեն արագ սննդի ռուսական տարբերակ մշակել

01:14 • 29.04.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ռուսական շրջաններում ազգային խոհանոցի հիման վրա զարգացնել հանրային սննդի ձեռնարկությունները, որոնք կկարողանան մրցակցել ամերիկյան McDonald's-ի հետ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Риа Новости-ին:


«Մենք հիանալի ազգային խոհանոց ունենք: Հարցն այն է, թե ինչպես կարելի է ավելի բարձրակարգ արդյունաբերական արտադրություն ստեղծել, քան մրցակիցների, այդ թվում՝ McDonald's-ի մոտ է»,-նշել է Պուտինը՝ ավելացնելով, որ իրեն դուր են գալիս օրինակ՝ օսական կարկանդակները:


Ընդ որում՝ երկրի ղեկավարը նշել է, որ նման արտադրանքը պետք է տնականի որակային հատկանիշներ ունենա, սակայն արդյունաբերական արտադրանքի սկզբունքներին համապատասխան և մատչելի լինի: