Գերհարդ Շրյոդերը ծննդյան օրը նշել է Պուտինի հետ. ԶԼՄ-ներ
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը (1998-2005թթ.) իր ծննդյան 70-րդ հոբելյանը (լրացել է ապրիլի 7-ին) նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերակցությամբ, ում հետ նա ընկերական հարաբերությունների մեջ է։
Ինչպես նշում է Взгляд-ը՝ այլ լրատվամիջոցների հղումով, Պուտինի ավտոշարասյունը երևացել է Սանկտ Պետերբուրգի Յուսուպովյան պալատի մոտ, որտեղ նախկին կանցլերը նշել է իր ծննդյան օրը։ Հաղորդվում է, որ միջոցառումը կազմակերպել է Nord Stream AG ընկերությունը, որտեղ Շրյորդերը զբաղեցնում է բաժնետերերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
The Guardian-ը հավելում է, որ Գերմանիայի կառավարությունը, որն այժմ լարված հարաբերությունների մեջ է Մոսկվայի հետ ուկրաինական ճգնաժամի պատճառով, շտապել է ասել, որ Շրյոդերը վաղուց արդեն կապ չունի Գերմանիայի կառավարության հետ։










