Սնոուդենը ցանկանում է գործարքի գնալ ԱՄՆ իշխանությունների հետ. ԶԼՄ-ներ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում, դիմել է փաստաբան Պլատո Կաչերիսին, որը նախկինում պաշտպանել է ռուս և խորհրդային իրազեկիչներին, Վաշինգտոնի հետ գործարքի գնալու հարցով, տեղեկացնում է Взгляд-ը։
The New York Times-ի տվյալներով՝ Սնոուդենն իբր դեռևս 2013թ.-ի ամռանը փաստաբանի հետ համաձայնության է եկել՝ հույս ունենալով պայմանավորվածություն ձեռք բերել ամերիկյան դատախազության հետ և կրճատել իրեն սպառնացող բանտարկության չափը։ Համաձայնությունը դեռևս չի կայացվել։
Կաչերիսը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ այդ մասին ասելու ոչինչ չունի։
Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարվա հունիսին ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը գաղտնի փաստաթղթեր էր հրապարակել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գործունեության մասին։










