Լոնդոնյան մետրոյի աշխատակիցները 2 օր գործադուլ կանեն

09:58 • 29.04.14

Լոնդոնյան մետրոյի աշխատակիցներն այսօրվանից 48-ժամանոց գործադուլ են սկսում, քանի որ աշխարհի ամենահին մետրոյի օպերատորն ու արհմիությունը չեն կարողացել համաձայնության գալ։

 

Ինչպես նշում է Лента-ն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնել է, որ գործադուլը «չարդարացված է ու անընդունելի» և որ այն քաոսի կհանգեցնի բիզնեսի ոլորտում ու կվնասի միլիոնավոր մարդկանց։

 

Գործադուլի նպատակն է բողոքել 950 աշխատատեղերի կրճատման դեմ։ Հաջորդ խոշոր ակցիան կանցկացվի մայիսի 5-8-ը։