Սիրիայի նախագահի պաշտոնին արդեն 11 թեկնածու է հավակնում, այդ թվում՝ 2 կին
Սիրիայում նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել ևս 4 մարդ։
Ինչպես տեղեկացնում է սիրիական SANA գործակալությունը, Սիրիայի խորհրդարանի ղեկավարը հայտնել է, որ երկրի Սահմանադրական դատարան իրենց հայտերն են ներկայացրել Ալի Մոհամմադ Ուանուսը, Թալի Սալեհ Նասերը, Սամիհ Միխայիլ Մուսան և Էզզա Մոհամմադ Ուայիհ ալ Հալլաքը։ Վերջինս, ի դեպ, Սիրիայի նախագահի համար պայքարին մասնակցող երկրորդ կին թեկնածուն է լինելու։
Երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ նախագահական պաշտոնում վերընտրվելու համար առաջադրվել է նաև գործող նախագահ Բաշար ալ Ասադը։
Ընդհանուր առմամբ, արդեն դիմում է ներկայացրել 11 թեկնածու։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 1-ն է։










