Սիրիայի Հոմս քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 37 մարդ է զոհվել
Սիրիայի Հոմս քաղաքում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ տեղական իշխանություններին հղումով, պայթյունը տեղի է ունեցել մեծամասամբ ալավիներով բնակեցված թաղամասում: Ալավիները կրոնական համայնքի ներկայացուցչներ են, որոնց շարքին է պատկանում նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:
Երեքշաբթի ավելի վաղ 12 մարդ զոհվել, ևս մի քանի տասնյակ մարդիկ վիրավորվել են Դամասկոսի կենտրոնում տեղի ունեցած հրետանային ռմբակոծության հետևանքով:
Ոստիկանության տվյալներով՝ 4 ռումբ նետվել է մայրաքաղաքի շիաների թաղամասի վրա, որոնցից 2-ն ընկել է տեխնիկական ինստիտուտի շենքի վրա:
Հիշեցնենք, որ նախօրեին Բաշար ալ-Ասադը հաստատել է իր թեկնածությունը հունիսի 3-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու համար:










