Պակիստանի վարչապետի գազն անջատել են՝ չվճարելու համար

11:17 • 29.04.14

Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի կեցավայրի գազն անջատել են՝ վարձը չմուծելու համար, հայտնում է Pakistan Today-ը:

 

Ընդամենը մեկ շաբաթ առաջ նույն վարչապետը հրահանգ էր տվել խստորեն հետևել երկրում կոմունալ տնտեսության ծառայությունների վճարումներին, գրում է gazeta.ru-ն։

 

Չվճարողների դեմ պայքարի կոչ անող վարչապետը, պարզվել է, ամենամեծ չարաշահումներ թույլ տվողներից է. անջատման պահին նրա չվճարած պարտքը կազմել է 4,7 մլն պակիստանյան ռուփի՝ մոտ 48 հազար ԱՄՆ դոլար:

 

Sui Northern Gas Pipelines Limited գազային ընկերությունը պարզել է, որ չեն վճարում նաև Պակիստանի խորհրդարանում (78 հազար դոլար), այլ պետական կառույցներում։