Վոլոչկովայի դեմ հայց ներկայացրած փաստաբանին կարող են զրկել մասնագիտական կոչումից
Փաստաբան Սերգեյ Ժորինի կարող են զրկել մասնագիտական կոչումից, քանի որ նրա անունով գրանցվել են մի շարք խոշոր առևտրային կազմակերպություններ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն` հղում կատարելով Риа Новости-ին:
Դատավոր Ալեքսանդր Դոբրովինսկու խոսքով` նման ընկերություններում պաշտոնի զբաղեցումը «ՌԴ-ում իրավաբանական գործունեության և պաշտպանության մասին» դաշնային օրենքի և «Փաստաբանի մասնագիտական էթիկայի մասին» օրենի կոպիտ խախտում է:
Ժորինը խոստովանել է, որ ինքը տեղյակ է այն մասին, որ իր անունով մի շարք խոշոր առևտրային կազմակերպություններ են գրանցված:
Ապրիլ 23-ին Մոսկվայի ոստիկանություն դիմած փաստաբան Սերգեյ Ժորինի հայցադիմումի համաձայն` բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի դեմ մարմնավաճառության հոդվածով վարչական վարույթ էր հարուցվել:










