Վարդան Պետրոսյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ

14:06 • 29.04.14

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:


Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հանրային կապերի բաժնի ղեկավար Գոռ Ղլեչյանը հաղորդեց, թե բժիշկները եկել են այն եզրակացության, որ Վարդան Պետրոսյանը կարող է բուժումը շարունակել արդեն ստացիոնար ձևով:


«Դերասանն այժմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական մասում է»,-ասաց Գոռ Ղլեչյանն՝ ավելացնելով, որ Վարդան Պետրոսյանն այժմ բժիշկների անմիջական հսկողության տակ է:


«Եթե նեղ մասնագիտական բժշկական միջամտության կարիք կլինի, այդ դեպքում, այնպես ինչպես բոլոր դատապարտյալներին, նրա համար ևս կհրավիրենք համապատասխան բժշկի, ով ցույց կտա համապատասխան աջակցություն: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Վարդան Պետրոսյանը շարունակելու է իր բուժումը, ստանալու է իր դեղերը»,- նշեց Գոռ Ղլեչյանը: