Ռուս վետերանները Մայիսի 9-ին մոտ 3 մլն անհատական նամակ կստանան անձամբ նախագահից
ՌԴ-ում փոստատարները Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին մոտ 3 մլն անհատական շնորհավորանք կհանձնեն նախագահ Վլադիմիր Պուտինից։ Այդ նամակներից գրեթե 300.000-ը կհանձնեն Մոսկվայում բնակվող վետերաններին։ Առաջին անգամ նախագահի անհատական շնորհավորանքները կհանձնվեն Ղրիմի Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում բնակվող վետերաններին, հայտնում է Комсомольская правда-ն։
Նամակներն արդեն հասել են շրջաններ, սակայն կհանձնվեն, ըստ ավանդույթի, մայիսի 3-9-ը։
Բոլոր նամակները կհանձնվեն անձամբ հասցեատերերին։ Եթե վետերանը տանը չլինի այդ ժամանակահատվածում, ապա մեկ ամսվա ընթացքում այն կպահվի փոստային բաժանմունքում։
Նշվում է նաև, որ Ռուսաստանի Փոստի աշխատակիցները կձեռնարկեն բոլոր միջոցները շնորհավորանքները հանձնելու համար, անհրաժեշտության դեպքում նրանք կպարզեն վետերանների բնակության նոր հասցեն։
Մայիսի 9-ին նշվում է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը։










