Հալեպում ռմբակոծության հետևանքով 25 երեխա է զոհվել. ԶԼՄ-ներ
Սիրիայի կառավարական զորքի կողմից Հալեպ քաղաքի ռմբակոծության հետևանքով 25 երեխա է զոհվել, հայտնում է CNN-ը՝ հղում անելով ընդդիմության ներկայացուցչի։
Նշվում է, որ մի քանի ռումբ ընկել է տարրական դպրոցի վրա։ Ինքնաթիռները ռմբակոծել են քաղաքի մի շարք թաղամասերում գրոհայինների ենթադրյալ դիրքերը, փոխանցում է Газета-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայի Հալեպ քաղաքում ավիահարվածների հետևանքով 15 մարդ է զոհվել։










