Հայաստանի՝ ՄՏՏ-ին անդամակցության ծրագիրը հանձնարարվել է նախապատրաստել մինչ հունիսի 1-ը. Վիկտոր Խրիստենկո

00:11 • 30.04.14

Հայաստանի՝ Միասնական տնտեսական տարածքին միանալու ծրագիրը հանձնարարվել է նախապատրաստել մինչ 2014-ի հունիս 1-ը: Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն՝ այս մասին հայատարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:


«Հանձնարարվել է նախապատրաստել և Գերգույն խորհրդի նիստի քննարկմանը ներկայացնել Հայաստանի՝ Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին անդամակցելու պայմանագրի ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել մինչ հունիսի 1-ը», - ընդգծել է Խրիստենկոն:


Ավելի վաղ Խրիստենկոն հայտարարել էր նաև, որ Միասնական տնտեսական տարածքի պայմանագրի ծրագրի շուրջ բոլոր հիմնական տարաձայնությունները կարգավորվել են: