Աշոտ Սուքիասյանի արտահանձնման մասին միջնորդությունը բավարարված է. Շահեն Տոնոյան
Օֆշորային սկանդալի գործով Թբիլիսիում ձերբակալված Աշոտ Սուքիասյանի արտահանձնման մասին միջնորդությունը բավարարված է, դատարանի վճիռը մտել է ուժի մեջ և իրավական որևէ խոչընդոտ այլևս չկա՝ նրան հանձնելու համար:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը՝ շարունակելով, թե խնդիրը հիմա զուտ տեխնիկական է, մնում է, որ ՀՀ ոստիկանության հատուկ ստորաբաժանումը կազմակերպի հետախուզվողի տեղափոխումը:
«Տեղափոխման ժամկետները սահմանված են հանձնման մասին եվրոպական կոնվենցիայով: Սահմանված է մոտ երկշաբաթյա ժամկետ, եթե հանձնող երկիրը այդ ընթացքում ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չերկարաձգի ժամկետը»,- նշեց Շահեն Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը ձերբակալվել էր հունվարի 31-ին՝ Թբիլիսիում։
Հիշեցնենք նաև, որ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի, 184-րդ հոդվածի 2-րդ մասի, 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով: Առաջադրված մեղադրանքներն են՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն,առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները










